Մատչելիության հղումներ

Էրդողանը կայցելի իրեն ընտրություններում առավել սատարած շրջաններ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրրդողանն այս շաբաթավերջին կայցելի իրեն նախագահական ընտրություններում առավել սատարած երկու շրջաններ՝ Բայբուրթ (հայերեն՝ Բաբերդ) և Գյումյուշհանե:

Բայբուրթում մայիսի 14-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանի օգտին է քվեարկել ընտրողների մոտ 79 տոկոսը: Մայիսի 28-ին տեղի ունեցած երկրորդ փուլում հօգուտ գործող նախագահի է քվեարկել ընտրողների մոտ 82,5 տոկոսը:

Նա շաբաթ օրը՝ հուլիսի 8-ին կլինի Բայբուրթում, ապա նույն օրը կմեկնի Գյումյուշհանե, որտեղ առաջին փուլում ստացել է ընտրողների 74,5 տոկոսի աջակցությունն, իսկ երկրորդ փուլում՝ 78,5 տոկոսի աջակցությունը:

Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության, նախագահը մտադիր է շնորհակալություն հայտնել երկու շրջանների բնակիչներին իր վարած քաղաքականությանը երկու տասնամյակների ընթացքում սատարելու համար:

XS
SM
MD
LG