Մատչելիության հղումներ

Կամչատկայում «Միգ-31» ռազմական օդանավ է կործանվել


Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ուսումնական թռիչքի ժամանակ «Միգ-31» ռազմական օդանավ է կործանվել։ Օդաչուների ճակատագիրն անհայտ է։ Որոնողական աշխատանքներ են տարվում։ Օդանավը կործանվել է Կամչատկայի մոտ, Ավաչինսկի ծոցի վրա: Հաղորդագրությունում նշված է, որ օդանավը եղել է առանց զինամթերքի։

«Միգ-31»-ը երկտեղանի գերձայնային կործանիչ է, որի արդիականացված տարբերակը ռուսական օդուժի առաջին օդանավն է, որը կարող է «Կինժալ» գերձայնային հրթիռ կրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG