Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ


Հայաստանի արտաքին գործերի Արարատ Միրզոյանն ու Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ այսօր կայացած հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերից:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցեր՝ երկուստեք գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Արարատ Միրզոյանը, նշելով, որ դեսպան Զոհուրիի պաշտոնավարման ժամանակահատվածը համընկել է Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ, բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև փոխըմբռնման ու հարաբերությունների խորացման գործում նրա կողմից ներդրված ջանքերը և հաջողություն մաղթել հետագա դիվանագիտական աշխատանքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG