Մատչելիության հղումներ

Ալիևը շնորհավորել է Բայդենին ԱՄՆ Անկախության տոնի առթիվ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ-ի անկախության օրվա առիթով։

«Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու գործում, խաղաղության համաձայնագիրը նախապատրաստելու գործընթացում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա», - գրել է Ալիևը՝ նշելով, որ ներկայումս բարենպաստ պայմաններ են ձևավորվել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար։

«Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են բարեկամության և համագործակցության վրա հիմնված, մի շարք ոլորտներում հասնելով ռազմավարական համագործակցության մակարդակի», - նշված է Ալիևի շնորհավորական նամակում։

Նա մասնավորապես ընդգծել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները բոլոր փուլերում վճռականորեն և հետևողականորեն պաշտպանել է Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությունը։ «Մենք հատուկ գնահատում ենք մեր երկրների սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգությունն ապահովելու գործում և ԱՄՆ-ի բազմակողմանի աջակցությունը մեր կողմից իրականացվող մասշտաբային տրանսպորտային ծրագրերին», - նշել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG