Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի ՍԴ-ը թույլ տվեց հայրանվան փոխարեն մայրանուն նշել փաստաթղթերում


Ղրղըզստան - Ալթին Կապալովան դատարանում, Բիշքեկ, 25-ը փետրվարի, 2021թ.
Ղրղըզստան - Ալթին Կապալովան դատարանում, Բիշքեկ, 25-ը փետրվարի, 2021թ.

Ղրղըզստանի սահմանադրական դատարանը վճռել է, որ փաստաթղթերում հայրանվան փոխարեն մատրոնիմը՝ մայրանունը նշելու որոշումը չի հակասում օրենքին:

Դատարանի վճռով, չափահասները՝ 18 և բարձր տարիքի քաղաքացիները, կարող են ընտրություն անել հայրանվան և մայրանվան միջև, սակայն անչափահասների պարագայում ծնողը նրանց փոխարեն այդպիսի իրավունք չի ստանա:

Հարցը դատական քննարկման առարկա է դարձել, երբ քաղաքացիական ակտիվիստ Ալթին Կապալովան պահանջել է իր զավակների փաստաթղթերում հայրանվան փոխարեն մայրանունը նշել, բացատրելով, որ մենակ է խնամում ու դաստիարակում երեխաներին, ովքեր ոչ մի կապ չունեն իրենց կենսաբանական հոր հետ:

Սահմանադրական դատարանն այսօր պարզաբանել է, որ մայրանուն նշելու իրավունքը «որևէ կերպ վնաս չի հասցնում Ղրղըզստանի հասարակության ավանդական և պատմական հիմքերին»:

Ալթին Կապալովան սոցցանցում շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանին և որոշումն իր հաղթանակն է անվանել, սակայն ավելացրել է, որ համաձայն չէ անչափահասների փաստաթղթերում մայրանվան նշումը մերժելու որոշմանը և այդ հարցով կդիմի միջազգային ատյաններ:

Կապալովայի պնդմամբ՝ մայրանունը նշելու մերժումն անհավասարություն է ստեղծում երեխաների հայրերի և մայրերի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG