Մատչելիության հղումներ

Միք Ջեգերը 79 տարեկանում երրորդ անգամ նշանվել է


Ռոք երգիչ Միք Ջեգերը և պարուսույց Մելանի Համրիքը, Նյու Յորք, արխիվ
Ռոք երգիչ Միք Ջեգերը և պարուսույց Մելանի Համրիքը, Նյու Յորք, արխիվ

«Ռոլինգ Սթոունզ» լեգենդար բրիտանական ռոք խմբի 79-ամյա երգիչ Միք Ջեգերը երրորդ անգամ նշանվել է: Նրա ընտրյալը 36-ամյա պարուհի Մելանի Համրիքն է:

Մելանին երգչի 8-րդ զավակի՝ վեցամյա տղա Դևերոյի մայրն է: Ըստ Ջեգերի մտերիմների, նա նշանվել է և շքեղ մատանի է նվիրել ընկերուհուն, բայց ամուսնանալու մտադրություն չունի:

«Մելանին ասում է, որ անկախ դրանից նշանադրությունն իր համար շատ կարևոր է, նա երջանիկ է: Բոլորն անչափ ուրախ են նրա համար, նա մատանին չի հանում, ասում է, թե յոթերորդ երկնքում է», - Mirror պարբերականին փոխանցել է պարուհու բարեկամներից մեկը:

Մելանի Համրիքy ժամանակին պարել է Ամերիկյան բալետի թատերախմբում, հիմա պարուսույց է: Նա և Միքը ծանոթացել են 2014 թվականին Նյու Յորքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG