Մատչելիության հղումներ

Հրաձգություն ԱՄՆ Բալթիմոր քաղաքում. կան զոհեր


Կիրակի գիշերը անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Բալթիմոր քաղաքում։ Ոստիկանությունից հայտնում են, որ կան զոհեր, սակայն նրանց թիվը դեռ չի նշվում։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ 29 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 10-ին շտապօգնության մեքենան տեղափոխել է, իսկ 19-ն ինքնուրույն դիմել են հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել «Բրուքլինի օրվա» տոնակատարության ժամանակ, որին մասնակցել են տեղի մի քանի հարյուր բնակիչներ։

ԱՄՆ-ում զանգվածային հրաձգությունների թիվն աճում է. միայն 2023 թվականի սկզբից ի վեր գրանցվել է ավելի քան 200 դեպք: Վերջին երեք տարիներից յուրաքանչյուրում ԱՄՆ-ում տեղի է ունեցել ավելի քան 600 նման միջադեպ հասարակական վայրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG