Մատչելիության հղումներ

Մակրոնը զանգվածային անկարգությունների կապակցությամբ սոցցանցերին պատասխանատվության կոչ է անում


Էմանյուել Մակրոնը ճգնաժամային հանձնաժողովի նիստում, Փարիզ, 30 հունիսի, 2023թ.
Էմանյուել Մակրոնը ճգնաժամային հանձնաժողովի նիստում, Փարիզ, 30 հունիսի, 2023թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկրում շարունակվող զանգվածային անկարգություների կապակցությամբ TikTok, Snapchat և խոշոր այլ սոցիալական ցանցերին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ իրավիճակը կայունացնելու գործում:

Անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները սպանել են ճանապարհային պարեկության ծառայողների պահանջին չենթարկվող 17-ամյա ծագումով արաբ վարորդին:

«Առաջիկա ժամերին մենք կընդունենք միջոցներ, որոնք անհրաժեշտ են նշված հարթակներից սադրիչ բովանդակությունը հեռացնելու համար»,- ասել է Մակրոնը:

Նրա խոսքով, համացանցային հարթակները կարևոր դեր են կատարում այս օրերին, և անհրաժեշտ է, որ դրանք չօգտագործվեն հանցավոր նպատակներ հետապնդողների կողմից:

Ճգնաժամային հանձնաժողովը վճռել է երկրում տեղաշարժի որոշ սահմանափակումներ մտցնել:

Փարիզում չեն բացառում, որ կառավարությունը կարող է ընդունել Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարելու որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG