Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ ռազմական համալսարանը վերածվում է ռազմական ակադեմիայի


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նոր հանգրվանի առաջ է կանգնած. այն վերածվում է ռազմական ակադեմիայի՝ իր կազմում ներառելով նաև ռազմաավիացիոն համալսարանը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:

«Մենք արդեն ունենք կառավարության համապատասխան որոշումը։ Առաջիկայում այլ իրավական ակտերի միջոցով ևս ռազմական համալսարանի նոր կառուցվածքն ավարտուն տեսք կունենա։ Մենք խնդիր ենք դրել մեր առաջ, ըստ որի ռազմական համալսարանը պետք է լինի ոչ միայն մեր Զինված ուժերի դարբնոցը՝ կրթական կարևորագույն կենտրոնը, այլ դառնա այնպիսի ռազմաուսումնական հաստատություն, որտեղ ուսանելու ցանկություն և երազանք կունենան նաև այլ երկրների երիտասարդներ, և սա հնարավոր նշաձող է»,- ընդգծել է նախարարը:

Պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Պապիկյանը վստահություն է հայտնել, որ կրթօջախում դեռ ուսանելու են հայրենիքի հազարավոր նվիրյալ երիտասարդներ՝ հայրենիքի սահմաններն անառիկ ու պատիվը բարձր պահելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG