Մատչելիության հղումներ

Հունգարիայի արդարադատության նախարարը թողնում է պաշտոնը


Հունգարիայի արդարադատության նախարար Ջուդիթ Վարգան խորհրդարանում, արխիվ
Հունգարիայի արդարադատության նախարար Ջուդիթ Վարգան խորհրդարանում, արխիվ

Հունգարիայի արդարադատության նախարար Ջուդիթ Վարգան թողնում է պաշտոնը Եվրախորհրդարանի հաջորդ տարվա ընտրություններում FIDES իշխող կուսակցության ցուցակը գլխավորելու համար։

"Magyar Nemzet" թերթի հետ զրույցում հունգարացի պաշտոնյան շեշտել է, որ Բուդապեշտը մեծ նշանակություն է տալիս Եվրամիության օրենսդիր մարմնի ընտրություններին, և հույս ունի, որ աջ-պահպանողական ուժերին կամրապնդեն իրենց քաղաքական դիրքերը Եվրոպայում։

«Մենք պետք է ստիպենք եվրոպական աջերին, պահպանողականներին հավատալ, որ իրենք կարող են հաղթել այդ ընտրություններում», - ասել է Վարգան՝ պնդելով, որ հակառակ դեպքում Եվրամիության ղեկավարության ներկայիս ձախ-լիբերալ քաղաքականությունը կարող է հանգեցնել ամբողջ համայնքի «քայքայմանը և կազմալուծմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG