Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Եվրոպոլի տնօրենին


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև սերտ համագործակցությունն ու դրա հետագա զարգացումն է կարևորել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ մասնավորապես կարևորվել է փոխգործակցությունը հանցավորության, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում, տեղեկատվության փոխանակման ոլորտներում:

Քեթրին դը Բոլը գոհունակություն է հայտնել հայաստանյան գործընկերների հետ համագործակցության մակարդակից և վստահություն, որ այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ գործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG