Մատչելիության հղումներ

Բլինքեն. «Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին տևական համաձայնության ճանապարհին»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերում գրառում է կատարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հունիսի 27-ին Արլինգթոնում մեկնարկած բանակցությունների վերաբերյալ:

«Այս շաբաթ Արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում հյուրընկալում ենք արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի խաղաղ բանակցությունները: Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին տևական և արժանապատիվ համաձայնության ուղղությամբ համատեղ աշխատանքում: Երկխոսությունն է կայուն խաղաղության բանալին», - ասված է գրառման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG