Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները: Լուսանկարները Թվիթերում տարածել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։
Ըստ Բաքվի, քննարկումների օրակարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը։
Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: