Մատչելիության հղումներ

Բայդենը մեկնաբանել է ռուսաստանյան վերջին զարգացումները


Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե Ամերիկան ու դաշնակիցները որևէ կապ չունեն ռուս վարձկանների առաջնորդի կողմից Կրեմլի դեմ սկսած կարճատև ապստամբության հետ․ դա Ռուսաստանի իշխանական համակարգի ներքին պառակտման մասն է, պնդել է Սպիտակ տան ղեկավարը։

«Մենք հստակ ասել ենք, որ դրան մասնակից չենք և որևէ կապ չունենք», - ասել է ԱՄՆ նախագահը, տեղեկացնելով, որ իրադարձությունների ծավալման օրը իր թիմին հրահանգել էր կատարվողի մասին պարբերաբար՝ ժամը մեկ տեղեկություններ փոխանցել իրեն և պատրաստ լինել ամենատարբեր սցենարների։

«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին․ դեռ շառ վաղ է՝ հստակ եզրակացնելու համար, թե ինչով է այս ամենն ավարտվելու», - հայտարարել է Բայդենը, ընդգծելով՝ շատ կարևոր է, որ ԱՄՆ դաշակիցները ևս այս հարցում համակարգված դիրքորոշում ունենան և հնարավորություն չտան Պուտնին մեղքը բարդել Արևմուտքի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG