Մատչելիության հղումներ

Բայրամովն ու Աբդոլահիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի հարաբերությունները


Կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր՝ այդ թվում տնտեսական և տրանսպորտային նախագծերին վերաբերող խնդիրներ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ նշելով, որ «կողմերն ընդգծել են երկկողմ բանակցությունները շարունակելու և օրակարգային հարցերը լուծելու կարևորությունը»:

«Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովն ու Աբդոլահիանը քննարկել են նաև մի շարք տարածաշրջանային թեմաներ», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG