Մատչելիության հղումներ

«Պրիգոժինը բոլորին բարևում է և խոստանում է պատասխանել հարցերին, երբ պատշաճ կապ կունենա»


«Վագների» հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինը, արխիվ
«Վագների» հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինը, արխիվ

Եվգենի Պրիգոժինին պատկանող ընկերություններից մեկի՝ «Կոնկորդի» մամլո ծառայությունը գրավոր պատասխանել է CNN ամերիկյան հեռուստակայանի հարցին «Վագների» հիմնադրի գտնվելու վայրի և ներկայիս վիճակի մասին:

«Երեկվանից Եվգենի Պրիգոժինի մասին տեղեկություններ չկան: Որտե՞ղ է նա և արդյո՞ք նա իսկապես ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկած պայմանները», - նշվել է «Կոնկորդին» հասցեագրված CNN-ի հարցում:

«Ձեր բոլոր հարցերը փոխանցել ենք Եվգենի Վիկտորովիչին {Պրիգոժինին}, նա բոլորիդ բարևում է և խոստանում է պատասխանել բոլոր հարցերին, երբ պատշաճ կապ կունենա», - նշվում է «Կոնկորդի» պատասխան էլեկտրոնային նամակում:

Վերջին անգամ Պրիգոժինին տեսել են հունիսի 24-ին ուշ երեկոյան ամենագնաց ավտոմեքենայով Դոնի Ռոստովից հեռանալու պահին՝ այն բանից հետո, երբ Կրեմլը հաղորդել է Բելառուսի նախագահի միջնորդությամբ ճգնաժամը կարգավորելու համաձայնության մասին:

XS
SM
MD
LG