«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը կմեկնի Բելառուս, նրա դեմ հարուցված քրգործը կկարճվի, հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը միաժամանակ պնդել է, թե զինված ուժերում կադրային փոփոխությունները ՌԴ նախագահի իրավասությունն են և գրեթե չեն քննարկվել Լուկաշենկո-Պրիգոժին բանակցություններում:
Ավելի վաղ Պրիգոժինը հայտարարել էր, թե զինյալները շարժվում են դեպի Մոսկվա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրաժարականի համար:
Ապա Բելառուսի նախագահականը հաղորդեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում վերջինս համաձայնել է զինյալների շարժը կանգնեցնելու առաջարկին: Սրան հաջորդեց զինյալների առաջնորդի հայտարարությունը, թե իրենց շարասյուներով վերադառնում են դաշտային ճամբարներ։