Սուդանում պարբերաբար վերսկսվող հրաձգությունների, բախումների պատճառով հազարավոր մարդիկ սայլերով, ոտքով, ով ինչպես կարողացել է, հասել են հարևան Չադ։
Դարֆուրի էլ Գենեյնա քաղաքից ոտքով հեռացող մարդկանց վրա երկու օր առաջ կրակ էր բացվել։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ ապրիլից սկսած, երբ մարտական գործողություններ սկսվեցին բանակային երկու կազմավորումների միջև, Սուդանից շուրջ 115 հազար մարդ փախել է հարևան երկիր։ Փախստականների ու ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը գնահատվում է մոտավորապես 2,5 միլիոն մարդ։
Բախումների հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվել։ Հարձակումներ են կատարվել բնակելի թաղամասերի, նույնիսկ հիվանդանոցների ու դիվանագիտական առաքելությունների վրա։