Մատչելիության հղումներ

Բայդենը կարմիր գորգով դիմավորում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այցելել է Միացյալ Նահանգներ։ Չորեքշաբթի երեկոյան նախագահ Բայդենն ու վարչապետ Մոդին Սպիտակ տանը մասնավոր ընթիրք են ունեցել։

Այսօր Հնդկաստանի վարչապետին պաշտոնապես դիմավորելու արարողությունն է, որին կհաջորդի բանակցություններ օվալաձև սրահում։

Ակնկալվում է, որ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը կազդարարի Հնդկաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների սկզբի մասին, որը ներառում է պաշտպանական ոլորտի և առևտրային մի շարք համաձայնագրեր՝ Չինաստանի աճող ազդեցությանը հակակշռելու համար։

Մոդին եզակի ժեստ կատարելով՝ համաձայնել է Սպիտակ տանը Բայդենի հետ մամուլի համատեղ ասուլիս տալ։ 9 տարի առաջ վարչապետ դառնալուց հետո նա մամուլի ասուլիս չի տվել, նշում է «Ռոյթերսը»։

XS
SM
MD
LG