Մոսկվայում ինքնասպանություն է գործել նախկին Խորհրդային Միությունում ջերմամիջուկային ռումբի ստեղծողներից Գրիգորի Կլինիշովը։ Նա 92 տարեկան էր։
Նա հարազատներին հրաժեշտի երկտող է թողել։
Ջերմամիջուկային զենքի փորձարկումը կատարվել է 1955 թվականին Սեմիպալատինսկի փորձադաշտում։ Պայթյունի ալիքից 59 բնակավայրում շենքեր էին վնասվել։ Պատուհանների ապակիները սփռվել էին 200 կիլոմետր շառավղով։ Տասնյակ մարդիկ էին վնասվել, հայտնի է 3-ամյա երեխայի և մեկ զինծառայողի զոհվելու մասին։
Գրիգորի Կլինիշովը մշակել էր նաև ջերմամիջուկային լիցքերով ավելի արդիական մի շարք այլ տեսակի ռումբեր: