Մատչելիության հղումներ

Ռուսաստանում և այլ երկրներում Թուրքիայի նոր դեսպաններ են նշանակվել

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի արտաքին գերատեսության մամլո խոսնակ Թանժու Բիլգիչը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի նոր արտակարգ և լիազոր դեպան: Այդ մասին հայտնել է նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանը:

Անկարան հաղորդել է դիվանագետների շրջանում ևս մի քանի կարևոր նշանակումների մասին: Թուրքիայի նախագահի գլխավոր պետական խորհրդական Մուջահիթ Քյուչյուքյըլմազը նշանակվել է Ալժիրում Թուրքիայի դեսպան: Բրատիսլավայում դեսպան Յունուս Դեմիրերը կտեղափոխվի Ֆրանսիա, Ռաուֆ Ալփ Դենքթաշը կգործուղվի Լեհաստան, Յավուզ Քյուլը՝ Պարագվայ, Մուսթաֆա Իլքեր Քըլըչը՝ Մարոկկո, Մուսթաֆա Լևենք Բիլգենը՝ Ուկրաինա, Նուքեթա Քյուչյուքելա Էզբերջին՝ Իսպանիա:

Ռուսաստանում նոր դեսպան Բիլգիչը 2011-2014 թվականներին աշխատել է որպես Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոս:

XS
SM
MD
LG