Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սունակին Չարլզ երրորդի ծննդյան օրվա առթիվ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին ազգային տոնի՝ թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանի վարչապետ աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա:

Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-բրիտանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա, և այս համատեքստում վերահաստատում եմ հայկական կողմի հանձնառությունը՝ նպաստելու երկկողմ օրակարգի ընդլայնմանը։ Լիահույս եմ, որ վերջերս ազդարարված՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսությունը կարևոր և գործնական հարթակ կդառնա երկկողմ փոխգործակցությունը հեռանկարային ուղղություններով համալրելու համար»։

Հայաստանի կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգի իրականացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը և հույս հայտնել, որ այն կկրի տևական բնույթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG