Մատչելիության հղումներ

Ջոնսոնը համավարակի ժամանակաշրջանում բազմիցս «խախտել է լոքդաունի կանոնները». զեկույց


Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կարգապահական հանձնաժողովը հայտարարել է, թե նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում բազմիցս «խախտել է լոքդաունի կանոնները և աներևակայելի մեթոդներով միտումնավոր մոլորեցել է խորհրդարանին»:

Զեկույցում նշվում է նաև, թե Ջոնսոնը «չարաշահման և ահաբեկման վերաբերմունք է դրսևորել» հարցը հետազոտող օրենսդիրների նկատմամբ:

Ջոնսոնը հերքել է մեղադրանքը և զեկույցը անվանել է «աղբ», «հաշվեհարդար» և պնդել, թե «համավարակի ժամանակաշրջանում գործող սահմանափակումների հարցում ղեկավարվել է օգնականների տված խորհուրդներով»:

Կարգապահական հանձնաժողովը մտադիր էր ներկայացնել Ջոնսոնի պատգամավորական լիազորությունները 3 ամսով սառեցնելու առաջարկ, սակայն զեկույցի տեքստն ընթերցելուց հետո նախկին վարչապետն ինքն է հրաժարվել մանդատից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG