Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը և Լիզ Թրասը մտադիր են վերադառնալ քաղաքական ասպարեզ


Բորիս Ջոնսոնը և Լիզ Թրասն իջնում են օդանավից, արխիվ:
Բորիս Ջոնսոնը և Լիզ Թրասն իջնում են օդանավից, արխիվ:

Մեծ Բրիտանիայի երկու նախկին վարչապետեր Բորիս Ջոնսոնը և Լիզ Թրասը մտադիր են վերադառնալ քաղաքական ասպարեզ:

The Times բրիտանական օրաթերթի փոխանցմամբ, Թրասը մտադիր է հանրության ուշադրությունը հրավիրել տնտեսության ասպարեզում ներկայիս վարչապետ Ռիշի Սունակի սխալներին: Մինչդեռ, Ջոնսոնը քննադատելու է Սունակին Ուկրաինային ոչ պատշաճ չափով օգնելու համար:

Առաջիկա օրերին Թրասը ցանկանում է հեռակա կարգով բանավեճ սկսել Սունակի հետ և այդ նպատակով կհրապարակի հոդված հարկերի չափը նվազեցնելու և այդպես տնտեսությունը խթանելու անհրաժեշտության թեմայով:

Ջոնսոնն, իր հերթին, վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում Սունակին կոչ է արել վճռական քայլերով սատարել Ուկրաինային: Նա ասել է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը և Կիևի մյուս դաշնակիցները չպետք է հապաղեն Ուկրաինային կործանիչներ, հեռահար հրթիռներ և այլ սպառազեն տրամադրելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG