Մատչելիության հղումներ

Թուրքիան Շվեյցարիային բողոք է հայտնել Ցյուրիխում ցույցի ընթացքում Էրդողանի խրտվիլակի հրկիզման համար


Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, արխիվ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, արխիվ

Թուրքիայում Շվեյցարիայի դեսպան Ժան-Դանիել Ռուխին հրավիրել են Արտաքին գործերի նախարարություն և բողոք են հայտնել նախօրեին Ցյուրիխում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որն Անկարան որակել է որպես «սադրանք»:

«Ցյուրիխի հեղափոխական գործադուլի թիմ» անվամբ խմբավորումը UBS դրամատան շենքի մոտ կազմակերպել է «հակաթուրքական ակցիա, որի ընթացքում հրկիզել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը և Թուրքիայի պետական դրոշը»:

Անկարայում դեսպան Ռուխի հետ զրույցում Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Մեհմեթ Քեմալ Բոսայն ասել է, որ երկրի նախագահի նկատմամբ նմանօրինակ վիրավորական գործողություններն անթույլատրելի են: Նա պահանջել է քննել հանգամանքներն ու պատժել մեղավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG