Մատչելիության հղումներ

Երասխ է այցելել ԵՄ մշտադիտարկման առաքելությունը


Այսօր Երասխ է այցելել Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը։ Վաղը, Արտգործնախարարության հրավերով, Երասխ կայցելեն Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

«Հարցը անշուշտ կպահենք նրանց ուշադրության կենտրոնում», - խորհրդարանում հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի հատվածում երեկվանից է լարվել։ Վերջին կրակոցների մասին ՊՆ-ն մի քանի ժամ առաջ է հաղորդել, որ 13:45-ին ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի ռազմական գերատեսչությունն ավելի վաղ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը կեսօրին մոտ՝ 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ, վիրավորվել է գործարանի շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։

Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա՝ Երասխ գյուղի Բարեկամության փողոցում մետալուրգիական գործարանի շինարարություն է սկսվել, և սա «խիստ անհանգստացրել է» Ադրբեջանի բնապահպանության նախարարությանը։ Բաքուն պնդել էր, թե «առանց այդ գործունեությունը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու» Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG