Այսօր Գերմանիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Air Defender լայնածավալ զորավարժությունները, հայտնում է Բունդեսվերը։
Ըստ հաղորդագրության, ռազմաօդային ուժերի զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հունիսի 23-ը, մասնակցում են 10 հազար զինվորական 25 երկրներից, ներգրավված է 250 ինքնաթիռ։
Դրանց կմասնակցեն նաև ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 բազմանպատակային կործանիչներ։