Մատչելիության հղումներ

Հայաստանը ցավակցություն է հայտնել Ղազախստանում անտառային հրդեհների զոհերի կապակցությամբ


Երևանը ցավակցություն է հայտնել Աստանային՝ Ղազախստանում բռնկված անտառային հրդեհների զոհերի կապակցությամբ։

«Խորապես վշտացած ենք Ղազախստանի Աբայի շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհների կապակցությամբ, որը խլել է մարդկային կյանքեր։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում աղետի հետևանքով տուժածներին, մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է Հայաստանի արտգործնախարարության Թվիթերյան գրառման մեջ։

Աբայի մարզում անտառային հրդեհը, որի մակերեսը գերազանցել է 60 հազար հեկտարը, սկսվել է հունիսի 8-ին՝ կայծակի հարվածներից:

Ղազախստանի նախագահը հունիսի 12-ը հայտարարել է Սգո օր։

Հայտնի է 14 զոհի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG