Ուրբաթ երեկոյան կայացել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջին հեռախոսազրույցը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության նորանշանակ ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ նշելով. -«Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք վերահաստատել են արտգործնախարարությունների մակարդակում կառուցողական գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»։
Ռուսաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Լավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ թեմաներ, անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը՝ «շեշտը դնելով էներգետիկայի ոլորտում խոշոր նախագծերի վրա»։