Մատչելիության հղումներ

Դարեք Հոգանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը


ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատարն ու Ադրբեջանի արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Դարեք Հոգանն ու Ջեյհուն Բայրամովը երկու երկրների համագործակցության օրակարգից զատ, քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։

Բայրամովը ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը Երևանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած բանակցությունների և օրակարգային բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ, ասված է հաղորդագրության մեջ։

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։

Նախորդ ամսվա վերջին Հոգանը հայտնել էր, որ Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել Երևանին և Բաքվին ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ, որոնք կողմերն ուսումնասիրում են։

XS
SM
MD
LG