Մատչելիության հղումներ

Գիշերը գնդակոծվել է Դոնեցկի շրջանի Ուկրաինսկ քաղաքը․ կան զոհեր, այդ թվում՝ երեխա


Ուկրաինան հաղորդում է, որ հունիսի 8-ի գիշերը ռուսական զորքերը գնդակոծել են Դոնեցկի շրջանի Ուկրաինսկ քաղաքը, երեք մարդ զոհվել է, այդ թվում՝ մեկ երեխա, հինգը՝ վիրավորվել։

«Հրթիռակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, ցուցաբերվում է բուժօգնություն»,- հայտնում է Սելիդովի քաղաքային ռազմական վարչությունը։

Ըստ հաղորդագրության՝ քաղաքում վնասվել է երկու առանձնատուն և 14 բարձրահարկ շենք։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ հայտնել էր երեք վիրավորի մասին։

XS
SM
MD
LG