Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը նոր խոսնակ է ընտրում


Թուրքիայի նորընտիր խորհրդարանը հունիսի 7-ին նոր խոսնակ է ընտրում։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից առաջադրվել է Նուման Կուրտուլմուշի թեկնածությունը։

«Հավատում եմ, որ խորհրդարանի 28-րդ ժամկետը պատմական շրջան է լինելու։ Թուրքիայի ազգային նպատակներին հասնելու համար խորհրդարանը կձգտի օրենսդրական ուժեղ քայլեր կատարել», - հայտարարել է նա։

Օրվա ընթացքում նա նաև հանդիպումներ է ունենալու խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերի հետ։

Նախկինում Կուրտուլմուշը զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։

XS
SM
MD
LG