Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի․ «Թբիլիսիում նոր օդանավակայան կկառուցվի»


«Վրաստանի կառավարությունը մտադիր է Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել», - այսօր հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նշելով, որ նման որոշման գլխավոր պատճառներից մեկը Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանի անբավարար վիճակն է։

«Գործող օդանավակայանը չի համապատասխանում մեր առջև ծառացած մարտահրավերներին։ Եթե հաշվի առնենք տարածաշրջանային ավիացիոն կարևորագույն հանգույցի վերածվելու մեր ցանկությունը, ապա պետք է արձանագրել՝ գործող օդանավակայանի դիրքն ու տարածքը մեզ նման հնարավորություն չեն տալիս», - հայտարարել է Ղարիբաշվիլին՝ նշելով, որ այժմ քննարկվում է զրոյից նոր օդանավակայան կառուցելու տարբերակը։

«Թբիլիսիում դրա համար նախատեսված իդեալական վայր կա։ Դա Վազիանին է», - նշել է Վրաստանի վարչապետը։

Վազիանի ավանը գտնվում է Թբիլիսիից 20 կիլոմետր արևելք։ Նախկինում այստեղ է տեղակայված եղել խորհրդային, ապա նաև ռուսական բանակի ավիաբազաներից մեկը, որը Վրաստանի տարածքից դուրս է բերվել 2001 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG