Մատչելիության հղումներ

Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին հրավիրել է Ադրբեջան


Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Անկարա, 3 հունիսի, 2023թ.
Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Անկարա, 3 հունիսի, 2023թ.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով զրուցել է իր թուրք նորանշանակ պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ:

Բայրամովը նրան շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հաջողություն է մաղթել աշխատանքում:

Բայրամովը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն զարգացնել բազմածրագրային և ռազմավարական կապերն ու դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընդհանուր շահեր են, արժեքներ և խորն արմատներ:

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ եղբայրական հարաբերությունների, բարեկամական և ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Բայրամովը Ֆիդանին հրավիրել է Ադրբեջան: Թուրքիայի արտաքին գերատեսչության նոր ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և գոհունակությամբ ընդունել է հրավերը:

XS
SM
MD
LG