Մատչելիության հղումներ

Ադրբեջանը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Իրան


Իրանում Ադրբեջանի դեսպանատունը
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ քաղաքացիներին կոչ անելով ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, նշելով, որ հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո դիվանագիտական ներկայացուցչությունները սահմանափակվել են։

Իսկ այն քաղաքացիներին, որոնք անհրաժեշտությունից ելնելով ստիպված այցելելու են Իրան, կամ ներկայումս այնտեղ են գտնվում, խորհուրդ է տրվում ծայրահեղ զգուշություն ցուցաբերել։

Ադրբեջանի ԱԳՆ-ի զգուշացումը հետևում է Իրանում լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալությանը։

Այցելելով Իրան՝ նա մարտ ամսից անհետացել էր ու ավելի քան երեք ամիս անց հաղորդվեց նրա ձերբակալության մասին։

XS
SM
MD
LG