Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը


Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչում, Շահին Մուստաֆաև
Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչում, Շահին Մուստաֆաև

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։

«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը »,- ասել է Մատվեևը։

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների վերջին բանակցություններից հետո հայտարարվեց, որ Մոսկվայում կհանդիպեն փոխվարչապետերը՝ քննարկելու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։

Օվերչուկը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ հանդիպմանը, մասնավորապես, կքննարկեն սահմանահատման ընթացակարգին վերաբերող հարցեր։

«Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին է, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է», - նշել էր ռուսաստանցի պաշտոնյան։

XS
SM
MD
LG