Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել երկու հայ զինծառայողների մասին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջել է մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տեղեկություններ տրամադրել երկու հայ զինծառայողների մասին, փոխանցում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Ըստ ՄԻԵԴ-ի, մասնավորապես, Բաքուն պետք է հստակեցնի՝ արդյո՞ք երկու զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ և եթե այո, ապա տեղեկություն տրամադրի զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին:

Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանն օրեր առաջ էր դիմել Ստրասբուրգի դատարան։

Զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը Սյունիքի Շիկահող գյուղի միջդիրքային հատվածից էին անհետացել, մայիսի 26-ի երեկոյան «Կամազ»-ով սնունդ, ջուր էին տարել հենակետեր ու վերադառնում էին։ Հետո արդեն մեքենան գտնվել է առանց զինծառայողների, ընդ որում՝ շարժիչը գործարկված վիճակում։ Քննչական կոմիտեի տվյալով՝ ադրբեջանական զինված խումբն է հատել Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին։

Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել և զինծառայողների դեմ քրեական գործ է հարուցել՝ ահաբեկչություն և ապօրինի մաքսանենգություն հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG