Մատչելիության հղումներ

«Ժողովրդավարության բացակայությունը ՀՀ-ում ծառայել է գործիք, որպեսզի չիմանանք ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին»․ Փաշինյան


«Ժողովրդավարության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին», - այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքական բանավեճի մեջ չմտնելու ցանկությամբ, Փաշինյանն այդուհանդերձ շեշտեց՝ այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի, դրա ամենավառ ապացույցն է։

«Ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք բախվել ենք, դա է։ Եվ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում՝ հայտնի բաների նոր իմաստներ և ենթատեքստեր ենք վերհանում, և սա շատ կարևոր նրբություն է», - ասաց Փաշինյանն՝ ընդգծելով․ - «Ժողովրդավարությունը հենց մեր ռազմավարությունն էր, որ առաջ էր մղում մեզ դեպի հեղափոխություն»։

Փաշինյանը վերահաստատեց՝ ժողովրդավարությունը դարձավ, եղավ և շարունակում է լինել Հայաստանի բրենդը։

Մեկ տարի առաջ այս ֆորումի շրջանակներում Փաշինյանը կրկին հայտարարեց՝ «Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է»՝ շեշտելով՝ «Ժողովրդավարության առաքելության շարունակությունը խաղաղության առաքելությունն է և իրականացնելու են նաև այդ առաքելությունը։

XS
SM
MD
LG