Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ժամանել է Բաքու


ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնականը ժամանել է Ադրբեջան։

Ջեֆրի Պայետը Թվիթերում գրել է, որ ակնկալում է աշխատել Ադրբեջանի կառավարության և երկրի Պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի, ինչպես նաև եվրոպական և կենտրոնական ասիայի գործընկերների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռուսական գազին այլընտրանքներ գտնելը և վերականգնվող էներգիայի օգտագործման ընդլայնումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պետդեպարտամենտը, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մայիսի 30-ից հունիսի 2-ը կայցելի Բաքու, որտեղ կմասնակցի Բաքվի էներգետիկայի 28-րդ ամենամյա շաբաթին։

Այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու էներգետիկ անվտանգությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելի ակտիվ օգտագործման հնարավորությունները։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նախատեսում է Ադրբեջանում հանդիպել նաև էներգետիկ ոլորտի այլ երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG