Մատչելիության հղումներ

Վարչապետը Արգենտինայի խորհրդարանի պատվիրակության հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը


Վարչապետ Նիկոլ Փաշինյա և Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության անդամները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անթույլատրելի են համարել Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացը վիժեցնելու փորձերը: «Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրումը», - նշված է հաղորդագրությունում:

Kարևորել հայ-արգենտինական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ վարչապետը նշել է. «Հույս ունեմ, որ ձեր այցի արդյունքներով երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային երկխոսությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել»:

Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության անդամները երկու երկրների համագործակցության առավել սերտացման գործում ընդգծել են այդ երկրի հայ համայնքի դերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG