Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ․ ՊԲ


Պաշտպանության բանակը հաղորդում է, որ այսօր ադրբեջանական կողմը շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ըստ հաղորդման՝ ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի։

Արցախի պաշտպանության նախարարությունը նշում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այսօր ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Այսօր ավելի վաղ Բաքուն Ստեփանակերտին մեղադրել էր Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների դիրքերի ուղղությամբ 15 անգամ կրակելու համար՝ նշելով, որ «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ»։

Արցախի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակել Բաքվի հաղորդումը։

XS
SM
MD
LG