Մատչելիության հղումներ

Արտաշատի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է


Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի
Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի

Արտաշատի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։

Տեսչականը նշում է, որ մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ և որ խոհանուցի աշխատանքը կվերականգնվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում։

Մայիսի 19-ին Ոստիկանությունը հաղորդեց, որ «թունավորում չճշտված ախտորոշմամբ» մեկ տասնյակից ավելի երեխաներ տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխվածներն Արտաշատի թիվ 4-րդ մանկապարտեզի սաներն են և երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, պարզվում են հանգամանքները։

Մանկապարտեզից վերցվել էին սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները, նշանակվել էր դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն:

Դեպքից երեք օր անց հիվանդանոց տեղափոխված 16 սաներն առողջացումով դուրս գրվեցին։

XS
SM
MD
LG