Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի նկատմամբ հետախուզում է հայտարարել


ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը հայտնվել է Ռուսաստանի ՆԳՆ հետախուզման տվյալների բազայում։ Դրանից բխում է, որ սենատորը հետախուզվում է քրեական հոդվածով։

Նախօրեին «ամերիկացի սենատորի ռուսաֆոբ հայտարարությունների փաստով» հանձնարարել էր գործ հարուցել Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։

Առիթը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Գրեհեմի հանդիպման տեսագրությունն էր, որում սենատորը, իբր նշում է, որ պատերազմում ռուսների մահը ԱՄՆ-ի փողերի հաջող օգտագործում է։ Սակայն, ավելի ուշ պարզվեց, որ տեսանյութը մոնտաժված է, և հանդիպման ամբողջական ձայնագրության մեջ մեկը մյուսի հետևից չեն հնչում Գրեհեմի արտահայտությունները ռուսների մահվան և փողի ներդրման մասին։

XS
SM
MD
LG