Մատչելիության հղումներ

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. «ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարը պետք է կարողանա կոշտ խոսել Վլադիմիր Պուտինի հետ»


ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Կիև, 13 սեպտեմբերի, 2022թ.
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Կիև, 13 սեպտեմբերի, 2022թ.

ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար, նորվեգացի Յենս Ստոլտենբերգն այս տարվա աշնանը մտադիր է ազատվել պաշտոնը:

Հիմա Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները նոր ղեկավարի թեկնածուներ են որոնում: Խնդրի մասին խոսել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Կոպենհագենի դեմոկրատական գագաթնաժողովի հիմնադիր, դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Ապագա գլխավոր քարտուղարը պետք է համապատասխանի երկու առանցքային պահանջներին՝ կարողանա պահպանել դաշինքի միասնությունը և կոշտ խոսել դաշինքին սպառնացող Վլադիմիր Պուտինի ու մնացած ավտոկրատների հետ»,- ասել է նախկին գլխավոր քարտուղարը:

ՆԱՏՕ-ի համակարգում չեն բացառում, որ անդամ երկրների լիդերները կխնդրեն Ստոլտենբերգին շարունակել աշխատանքը մինչև 2024 թվականը, սակայն նա մի քանի առիթներով ընդգծել է, որ կգերադասի հեռանալ:

Հավանական թեկնածուների թվում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և Դանիայի կին վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:

Մամուլում կին թեկնածուների ցանկում հիշատակվել են նաև Էստոնիայի վարչապետ Մայա Կալլասի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Կանադայի փոխվարչապետ Կրիստիա Ֆրիլանդի անունները:

Հավանական թեկնածուներ են համարվում նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG