Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործարարներին կոչ է արել ամրապնդել դիրքերը ներքին շուկայում:
«Այսօր հայրենի բիզնեսը, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները, ակտիվորեն լրացնում են պարապը, որը գոյացել է Ռուսաստանից արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո: Թույլ տվեք հիշեցնել, որ 1990-ականների սկզբին՝ դուք դա բոլորից լավ գիտեք, մեր շուկան գործնականում տրվել էր օտարներին, մեր բիզնեսը չէր կարողանում մրցել, հիմա եկել է դիրքերը վերագրավելու ժամանակը»,- հայտարարել է նախագահը գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի փոխանցմամբ, ռուսաստանցի գործարարների մեծ մասն ապացուցել է, որ նվիրված է Ռուսաստանին:
Կրեմլում այդ հանդիպումը կազմակերպվել է Ռուսաստանյան ձեռներեցության օրվա կապակցությամբ: