Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարարը Եվրամիության պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ տնտեսական կապերին վերաբերող հարցեր


Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, մասնավորապես` տնտեսական կապերին վերաբերող հարցեր:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության աճը: Շեշտվել է ԵՄ հետ տնտեսական կապերի ամրապնդման և խորացման կարևորությունը:

Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 11-րդ փաթեթն է նախապատրաստում։ Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ պատժամիջոցների ցանկում կհայտնվեն մի շարք ընկերություններ տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից։ Դրա նպատակը հենց երրորդ երկրների միջոցով արգելված ապրանքները Ռուսաստան արտահանելը կանխելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG