Իրանցի մի խումբ կին քաղբանտարկյալներ Թեհրանի Էվին բանտում բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ վերջերս երեք ցուցարարների մահապատժի և պետության կողմից մահապատժի կիրառման աճի:
Սոցցանցերում հաղորդագրություններ են հրապարակել ամենահայտնի կին քաղբանտարկյալներից մի քանիսը՝ դատապարտելով մահապատիժների ալիքը, որը լայնորեն քննադատվում է ամբողջ աշխարհի իրավապաշտպան կազմակերպությունների և կառավարությունների կողմից: