Մատչելիության հղումներ

Զելենսկին ժամանել է մարտական գործողությունների գոտի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելում է մարտական դիրքեր, 23-ը մայիսի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելում է մարտական դիրքեր, 23-ը մայիսի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Դոնեցկի մարզում գտնվող մարտական դիրքեր։

«Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության փոխանցմամբ՝ Զելենսկին ժամանել է Դոնեցկի մարզի Ուգլեդար և Մարյինկա բնակավայրերի մերձակայքում գտնվող պաշտպանական դիրքեր։ Այցի պաշտոնական առիթն այսօր Ուկրաինայում նշվող Ծովային հետևակայինի օրն է։

«Պատերազմի յուրաքանչյուր օր Ծովային հետևակի կորպուսը, ոչնչացնելով թշնամուն, ազատագրելով ուկրաինական հողերն ու ամենադժվարին հատվածներում ամենադժվարին առաջադրանքները կատարելով՝ ապացուցում է, որ հզոր և կարող ուժ է», - դիմելով զինծառայողներին հայտարարել է Զելենսկին։

XS
SM
MD
LG