Մատչելիության հղումներ

Բայդենը և ՄըքՔարթին դեռ չեն կարողացել համաձայնության գալ, բայց «վերահաստատել են, որ դեֆոլտը բացառվում է»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթիի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 22-ը մայիսի, 2023թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթիի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 22-ը մայիսի, 2023թ.

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Քևին ՄըքՔարթին հանդիպել են Սպիտակ տանը՝ քննարկելու ԱՄՆ կառավարության պարտքի վերին շեմը բարձրացնելու և դեֆոլտը կանխելու հարցը, սակայն դեռևս չեն կարողացել համաձայնության գալ:

Մինչ հանդիպման մեկնարկը Բայդենն ասել է, թե «լավատես է», որ կարող է որոշակի առաջընթաց արձանագրվել:

Մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո ՄըքՔարթին լրագրողներին ասել է. - «Արդյունավետ քննարկում էր, բայց դեռ պայմանավորվածություն չունենք»։ Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են. - «Ես հավատում եմ, որ մենք դեռ կարող ենք համաձայնության գալ»:

Բայդենը ևս հանդիպումն «արդյունավետ» է անվանել։ «Մենք վերահաստատեցինք, որ դեֆոլտը բացառվում է, և առաջընթացի միակ ճանապարհը բարեխղճորեն երկկուսակցական համաձայնության հասնելն է», - ասել է ԱՄՆ նախագահը հանդիպման ավարտին արված հայտարարության մեջ:

Բայդենի վարչակազմը և Ներկայացուցիչների պալատի հանրապետականներն ընդամենը 10 օր ունեն համաձայնության հասնելու համար՝ մինչև հունիսի 1-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG