Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել «Հարավային Ադրբեջանի հեռուստատեսության» ղեկավարը


ԱՄՆ - Ոստիկան Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում, արխիվ
ԱՄՆ - Ոստիկան Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում, արխիվ

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել «Հարավային Ադրբեջանի հեռուստատեսության» (GünAz TV ) ղեկավար Ահմեդ Օբալին:

«Թուրան» գործակալության տվյալներով՝ ադրբեջանցի լրագրողը բռնության զոհ է դարձել Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքի հյուրանոցներից մեկում՝ Ադրբեջանից Միացյալ Նահանգներ վերադառնալու հաջորդ օրը։ Օբալին մարմնի տարբեր հատվածների կոտրվածքներով հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

GünAz TV -ի ներկայացուցիչ Արազ Օբալին «Թուրան»-ին փոխանցել է, որ ոստիկանությունը հետաքննում է կատարվածը, կան ձերբակալվածներ։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ բռնության ենթարկված լրագրողը Իրանի իշխանությունների կոշտ քննադատներից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG